«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, Տիգրան Արզաքանցյանի՝ «Ալ յանս» կուսակցությունում դեռևս նույնիսկ չկայացած դեբյուտը մոտենում է իր ավարտին: Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին «Ալ յանս» կուսակցության 9-րդ հերթական համագումարի ժամանակ «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել էր Տիգրան Արզաքանցյանը, իսկ կուսակցության նախագահ էր վերընտրվել Տիգրան Ուրիխանյանը։

Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, օրեր առաջ կուսակցության վարչությունը դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի ստեղծած արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի աշխատանքներին Արզաքանցյանի մասնակցությանը, ինչը պատճառ է դարձել, որ վերջինիս և կուսակցության հարաբերությունները դառնան ճգնաժամային: Ընդ որում, անհամաձայնություններն այնքան խորն են, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արզաքանցյանը շուտով կլքի «Ալ յանսը» և նոր կուսակցություն կհիմնի»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում