Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին՝ «թուրքական ազդեցության գործակալների» վերաբերյալ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Ինչպե՞ս է կարող է, օրինակ, մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ կուսակցությունից են, որը, օրինակ, Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել «Իթիհաթ վե թերաքի» երիտթուրքական ուժի հետ...»: Դահլիճից հնչեց ՀՅԴ-ականների արձագանքը, Ռուբինյանը հորդորեց չմիջամտել: «Գալով մեր օրեր՝ հիշենք. մի ուժ, որը կոալիցիայի մեջ է եղել Քոչարյանի հետ, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի միջև.... Ինչը, որ մատնանշում եմ, ոչ մի գնահատական չեմ տալիս: Հիմա եթե ես ամեն անգամ տարբեր ձև փորձեմ պատմական փաստերը կպցնել իրար, ասել՝ ահա՛, արդյոք, փաստորեն ՀՅԴ-ն թուրքական ազդեցության ուժ է, կդառնա անիմաստ խոսակցություն... Էս ԱԺ-ում բոլորը դառել են գործակալ բացահայտեղ, թուրք բռնող, դավաճան անվանարկող... էսպես ո՞ւր ենք հասնելու»: