«Վստահության ամրապնդման միջոցները» վերանայելու եւ Վաշինգտոնի «թշնամական քաղաքականության» պատճառով «բոլոր ժամանակավորապես կասեցված» գործունեության վերսկսման հնարավորությունը դիտարկելու հանձնարարականը հայտարարվել է Կորեայի Աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի նիստի ժամանակ, որն անցկացվել է նախօրեին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կողմից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Հանձնարարականներ են տրվել համապատասխան ոլորտին՝ վերանայելու վստահության ամրապնդման միջոցառումները, որոնք մենք ձեռնարկել ենք առաջնահերթ եւ նախաձեռնողական կարգով, եւ անհապաղ քննարկել ժամանակավորապես դադարեցված բոլոր գործողությունների վերսկսումը», - ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հայտարարության մեջ:


Նշվում է, որ նիստի ընթացքում մասնակիցները խոստացել են ԱՄՆ-ի հետ «երկարաժամկետ առճակատման» պատրաստվել։ Նրանց կարծիքով՝ «ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն ու ռազմական սպառնալիքը վտանգավոր կետի է հասել, որն այլեւս չի կարելի անտեսել»։

Քաղբյուրոյի նիստին ԱՄՆ ներկայիս վարչակազմին մեղադրել են «մանեւրների մեջ, որոնք ուղղված են ԿԺԴՀ-ին ինքնապաշտպանության իրավունքից զրկելուն»։

Քաղբյուրոյի նիստին եզրակացվել է, որ ժամանակն է «անցնել գործնական եւ անհապաղ գործողությունների՝ հանուն մեր ուժերի առավել հուսալի, առավել վստահ հզորացման, պետության արժանապատվության, իրավունքների ու շահերի պաշտպանության»։

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչությունը հանդես էր եկել Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների ավելացված արձակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացման նախաձեռնությամբ։

2022 թվականի հունվարին ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռների չորս փորձարկում է անցկացրել՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը, որոնք արգելում են Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռներ արձակել: