Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրում կրակել է ծառայակիցների ուղղությամբ. հինգ մարդ մահացել է, ևս հինգը՝ վիրավորվել, հայտնում է РИА Новости-ն:

Փախուստի դիմած 20-ամյա Արտյոմ Ռյաբչուկը քիչ առաջ հայտնաբերվել և ձերբակալվել է: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում: Դեպքի հանգամանքները պարզվում են: