Առանց բարձրագույն կրթության միլիարդատերերը հազվագյուտ չեն: Բիլ Գեյթսը, Սթիվ Ջոբսը, Մարկ Ցուկերբերգը լքել են համալսարանը` իրենց բիզնեսի համար: Սակայն ժամանակակից միլիարդատերերի թվում կան նաև մարդիկ, ովքեր չեն ավարտել անգամ դպրոցը: Մի մասը լքել է դպրոցը ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար, մյուսները` ընտանիքը պահելու, իսկ մյուս մասն էլ նախընտրել են սպորտը: Սեպտեմբերի մեկի նախօրեին Forbes-ը ներկայացրել է միլիարդատերերի տասնյակը, ովքեր այդպես էլ չեն ստացել դպրոցական կրթություն:

Ամանսիո Օրտեգա
Inditex կազմակերպության հիմնադիր
Կարողությունը` 57 մլրդ դոլար
Forbes-ի կազմած միլիարդատերերի ցուցակում տեղը: 3
Իսպանացի ձեռնարկատեր Ամանսիո Օրտեգան Forbes-ի տարբերակով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի անդամ է: Նա մտել է աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակ այն բանից հետո, երբ նրա կարողությունը աճել է 19,5 մլրդ դոլարով: Zara, Mussimo Dutti, Oysho բրենդերի ներկայիս սեփականատերը լքել է դպրոցը 13 տարեկան հասակում: Նրա հայրը եղել է երկաթգծի աշխատող, իսկ մայրը հավքարարուհի է եղել և ընտանիքը փողի կարիք ունեցել: Նա սկզբում աշխատել է առաքիչ` դերձակի մոտ, իսկ այնուհետև «La Maja» գալանտերեայում: 1975 թվականին Օրտեգան կնոջ հետ բացել է Zara առաջին խանութը և շուտով նրանց եկամուտները սկսեցին արագորեն աճել:

Լի Կաշին

Cheung Kong Group կազմակերպության ղեկավար
Կարողությունը` 31 մլրդ դոլար
Forbes-ի կազմած միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է 8 տեղը: 
Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը ծնվել է աղքատ մանկավարժի ընտանիքում: Երբ լրացել էր Լի Կաշինի 14 ամյակը, նրա հայրը մահացավ տուբերկուլյոզից և նա ստիպված եղավ լքել դպրոցը` աշխատելու համար:

Ֆրանսուա Պինո
Kering կազմակերպության ղեկավար
Կարողությունը` 15 մլրդ դոլար
Forbes-ի կազմած միլիարդատերերի ցուցակում տեղը` 53
Մի ժամանակ Ֆրանսուա Պինոն խոստովանել է, որ իր ուսման միակ վկայականը վարորդական իրավունքներն են: Ֆրանսիացի միլիարդատերը 16 տարեկանում լքել է դպրոցը և այլևս չի մտածել ուսումը շարունակելու մասին:

Ռիչարդ Բրենսոն

Virgin Group կազմակերպության ղեկավար
Կարողությունը` 4,6 մլրդ դոլար
Forbes-ի կազմած միլիարդատերերի ցուցակում տեղը` 272

Դպրոցից նրան հեռացրել են 16 տարեկան հասակում` առաջընթացի բացակայության պատճառով: Այդ ժամանակ նա արդեն ուներ ձեռնարկատիրոջ ոչ մեծ փորձ: Նա փորձում էր աճեցնել եղևնիներ: Այնուհետև սկսեց աշխատել իր առաջին զանգվածային ծրագրի` երիտասարդական Student ամսագրի ուղղությամբ:

 

Ջո Լուիս
Tavistock Group հիմնադիր
Կարողությունը` $4,2 մլդ
Forbes-ի կազմած միլիարդատերերի ցուցակում տեղը` 308
Բրիտանացի Ջո Լուիսը մեծացել է Լոնդոնի արևելքում: Նրա հայրը այդ ժամանակ ոչ մեծ սննդի կենտրոնի սեփականատեր էր և երբ լրացավ տղայի 15 ամյակը, որոշեց նրան վերցնել աշխատանքի: Այդպես Ջոն լքեց դասերը և հագավ մատուցողի հագուստ:
Այսօր Լուիսը 150 կազմակերպության, 135 ռեստորանի և «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:

Քըրք Քրքորյան
Tracinda Corporation նախագահ
Կարողությունը` $3,3 մլրդ դոլար
Forbes-ի կազմած միլիարդատերերի ցուցակում տեղը` 412
Հայկական ծագմամբ ամերիկացի միլիարդատեր Քըրք Քրքորյանը լքել է դպրոցը 8-րդ դասարանից: Ավագ եղբոր խորհրդով նա սկսեց ակտիվ կերպով զբաղվել բոքսով և երազում էր մարզիկի կարիերայի մասին: Չնայած դրան Քրքորյանը երկար «սիրավեպ» պրոֆեսիոնալ սպորտի հետ չունեցավ: Երկրորդ Համաշխարհային պատերազմի նախօրեին նա հետաքրքրվում էր ավիացիայով և ծառայության մտավ Թագավորական ռազմաօդային ուժերում: Այդ ժամանակ արդեն կրթության համար ժամանակ չկար:
Բանակից վերադառնալով ապագա միլիարդատերը գնեց փոքրիկ ավիակազմակերպություն և ամբողոջությամբ խորացավ ձեռնարկատիրության մեջ: Այժմ Քրքորյանը 96 տարեկան է, նա կրում է «Լաս Վեգասի թագավոր» տիտղոսը և նախկինի պես հետաքրքրվում է բռնցքամարտով, սակայն արդեն որպես հանդիսատես:

Դևիդ Մերդոք
Dole Food Company ղեկավար
Կարողությունը` $2,4 մլրդ
Forbes-ի կազմած միլիարդատերերի ցուցակում տեղը` 613
Չնայած Դևիդ Մերդոքը գլխավորում է աշխարհում ամենախոշոր մրգի և բանջարեղենի արտադրության կազմակերպությունը, սակայն նրա առաջին աշխատանքը ընդհանրապես կապ չի ունեցել սննդամթերքի հետ: Լքելով դպրոցը 9-րդ դասարանում, գնացել է աշխատելու բենզալցակայանում, իսկ 1943 թվականին զորագրվել է ԱՄՆ-ի բանակին:

Կարլ Լինդներ
American Financial Group հիմնադիր, Uninted Dairy Farmers ղեկավար
Կարողությունը` $1,7 մլրդ
Forbes-ի կազմած միլիարդատերերի ցուցակում տեղը` 582
Կարլ Լինդների մանկությունը անցել է Ամերիկայում մեծ դեպրեսիայի տարիներին: Նրա ծնողները փոքրիկ կաթնային տնտեսություն էին վարում, սակայն օգնության կարիք ունեին, ինչի պատճառով էլ տասնչորս տարեկան Կարլը ստիպված եղավ լքել դպրոցը:

Ահմեդ Նազիֆ Զորլու
Zorlu հոլդինգյան կազմակերպության սեփականատեր
Կարողությունը` $1,4 մլրդ
Forbes-ի կազմած միլիարդատերերի ցուցակում տեղը` 1031
Թուրք ձեռնարակատեր Ահմեդ Նազիֆ Զորլուն դպրոցից հեռացել է 15 տարեկան հասակում: Եղբոր առաջարկով լքել է դպրոցը և միասին զբաղվել են տեքստիլ արդյունաբերությամբ:

Ջեյմս Քլարք

Netscape Communications հիմնադիր
Կարողությունը` $1,1 մլրդ
Forbes-ի կազմած միլիարդատերերի ցուցակում տեղը` 1268


Ամերիկացի Ջեյմս Քլարքը չկարողացավ լավ սովորել դպորոցում` ընտանիքում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով, նրա ծողները մեկ միանում էին, մեկ բաժանվում: Այդ պատճառով դպրոցը ստիպված եղավ նրան հեռացնել: Սակայն ի տարբերություն շատ միլիարդատերերի, Քլարքը որոշեց հետագայում շարունակել ուսումը: Այնուհետև անգամ ընդունվեց Նոր Օրլեանի համալսարան և անգամ արժանացավ գիտական կոչման: