«Որքանով երեկ հասցրեցի հետևել լրահոսին, ՊՆ-ի, ԳՇ պետի կողմից Հայոց բանակի տոնի առթիվ ուղերձներ չեն եղել: Գիտեք՝ զարմացած չեմ, գուցե կարելի է անգամ արձանագրել, որ էս դեպքում անկեղծ են իրենց պահվածքում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Թեպետ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի այնպիսի շնորհավորանքի տեքստ էր գրել, կարծես թե՝ հասել էինք Բաքու»,- ասել է նա: