Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյոք գիտեք ինչ է կարասային թաղումը:
Կարասային թաղումներն ի հայտ են եկել դեռևս Վանի թագավորության շրջանից, սակայն իրենց լայն տարածումը ստացել են մ.թ.ա.3-րդ դարից, և գոյատևել մինչև 3-րդ դարը:
Հնագույն մշակույթներում գերեզմանը հավասարեցվել է արգանդին, երկուսն էլ զուգորդվել են հողի՝ պտղաբերության աղբյուրի և մնացորդները կրողի հետ:
Կարասային թաղումը հաստատում է գերեզման-արգանդ փոխհարաբերակցությունը, կրկնում արգանդի ձևը և հանդիսանում վերածննդի զետեղարան:
Նկարում պատկերված է Արտաշատ մայրաքաղաքի ավերակներից պեղված և մ.թ.ա.1-ին դարով թվագրվող կարասը, որը ներկայում պահվում է գինու պատմության թանգարանում»: