«Խաղաղասիրական կոչերը շղարշ են արտաքին աշխարհի համար, որովհետև իրական վիճակը բոլորովին այլ է: Ադրբեջանական որևէ զինծառայող, մեր հայրենակիցների նկատմամբ որևէ հանցանք կատարած անձ, պատերազմից հետո, առաջ կամ ընթացքում, չի պատժվել իր արարքների համար»,- այսօր իր արտահերթ զեկույցում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մենք պետք է այս փաստերը մշտապես ներկայացնենք արտաքին աշխարհին, որովհետև ադրբեջանական իշխանությունները հենց իրենք լայն արշավներ կազմակերպելով՝ ճնշումներ են գործադրում և պատասխանտվությունը թողնում են մեզ վրա»,- նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ աշխարհին պետք է ցույց տանք, որ գործ ունենք պատերազմական նոր հանցանքների հետ, որովհետև մեր գերիներին այսքան պահելը, ոչ այլ ինչ է, քան պատերազմական հանցագործություն: