Լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանին կարելի է սիրել կամ չսիրել։ Նրա հետ հանդիպած մտավորականներին նույնպես կարելի է միանշանակ չվերաբերվել։ Կարելի է չընդունել նրանց ստեղծած մշակույթը, չհամաձայնել քաղաքացիական տեսակետի ու վարքագծի հետ։
Բայց, երբ ծաղրուծանակի ես ենթարկում ու վիրավորում 80 անց մտավորականներին` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու համար, ապա դու ոչ թե կարկառուն հակահեղափոխական ես, այլ սովորական անդաստիարակ ու անպատկառ»։