«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

Պարոն Ամիրխանյան, ինչպե՞ս եք դուք վերաբերվում մշակույթի գործիչների հետ հանդիպելու նախագահի պաշտոնակատարի առաջարկին:

Հանդիպումը շատ բարեկամական բնույթ ուներ, որտեղ մասնավորապես քննարկվեցին մշակույթի հետ առնչվող հարցեր: Օրինակ` ես առաջակեցի, որ հնչեցնենք աշխարհի լեզուներով գրված իմ նոր ստեղծագործությունները, որպեսզի դրա միջոցով տեսնեն, որ Հայաստանը շարունակում է ապրել այսօր նոր ստեղծագործական կյանքով:

Այդ երեկոն կկոչվի` «Հայաստանը աշխարհի մշակույթի կենտրոն», որտեղ հանդես կգան մեր օպերային երգիչները եւ Սիմֆոնիկ նվագախումբը: Այս ամենը նվիրված կլինի Հայաստանի` աշխարհի հետ դիպլոմատիկ հարաբերություններ ստեղծելու 30-ամյակին:

Առաջարկել եմ նաեւ, որ վերականգնվի Մշակույթի նախարարության լիիրավ գործունեությունը, որպեսզի Հայաստանում դադարեցնեն ինքնագործ մշակութային գործունեությամբ զբաղվելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում