«ԱՄՆ-ն և մեր գործընկերները պատրաստ են աննախադեպ պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանն ընտրի ներխուժման ուղին»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա նաև հաստատեց, որ ԱՄՆ-ն չի նախատեսում հրթիռներ տեղադրել Ուկրաինայի տարածքում. «Մենք լրացուցիչ ուժեր ուղարկեցինք ՆԱՏՕ-ի արևելյան թև: Այս պահին ուկրաինական սահմանին ավելի քան 150 հազար ռուս զինվորական է տեղակայված:
«Եթե Ռուսաստանը հարվածի, և Ամերիկայի քաղաքացիները տուժեն, մենք կպատասխանենք, Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի Դաշնության դեմ արտահանման վերահսկողության և ֆինանսավորման ոլորտում Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում, կդադարեցնի «Հյուսիսային հոսք 2»-ը»,- սպառնաց Բայդենը։