Իրանի հյուսիսարևմտյան Թավրիզ քաղաքում երկրի ԶՈւ ինքնաթիռ է ընկել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ այն ընկել է ուղիղ «Շահիդ Ալիպուր» մարզադահլիճի վրա, որը գտնվում է քաղաքի Մոնջամ բուլվարում։


IRIB պետական հեռուստաալիքն իր հերթին հայտնում է, որ 2 օդաչուները զոհվել են, զոհվել է ևս մեկ մարդ, ով գտնվել է իր մեքենայում։
Իրանական օդուժի ուսումնամարզական ինքնաթիռն ընկել է քաղաքային դպրոցներից մեկի մոտ, որը փակ է եղել․ տուժածներ չկան։
Վթարի պատճառը պարզվում է։