Այսօր առավոտյան Կիեւում հերթական օդային տագնապն է հայտարարվել։ Քաղաքային իշխանությունները բնակիչներին հորդորել են մնալ տանը, իսկ ազդանշանի դեպքում՝ թաքնվել ապաստարանում, հաղորդում է «Укринформ»-ը։

Կիևի կենտրոնում լսվում են կրակոցների ձայներ, ընթանում են փողոցային մարտեր, այս մասին հայտնում է «Pravda»-ն: Թելեգրամյան ալիքներում ևս տեսանյութեր են տարածվում, որտեղ նշվում է, որ ռուսական զորքերը հրթիռակոծում են Կիևը:

Կիևի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ:

Նշվում է, որ մետրոյի կայարանի կարմիր գծերն աշխատում են միայն ապաստարանային ռեժիմով։ «Կայարանների միջեւ գնացքները չեն շարժվում։ Գնացքների տեղաշարժը մետրոյի կապույտ եւ կանաչ գծերով իրականացվում է բնականոն ռեժիմով»,- նշվում է հաղորդագրության մեջ։