Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Չինաստանը կներխուժի Թայվան, «որովհետեւ նրանք տեսնում են, թե որքան հիմար ձեւով է կառավարում Միացյալ Նահանգները»։

«Նրանք տեսնում են, որ մեր առաջնորդները կոմպետենտ չեն, եւ, իհարկե, կանեն դա. եկել է իրենց ժամանակը»,- ասել է նա Fox Business-ին։


Թրամփը, ով մտածում է 2024 թվականին եւս մեկ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, բազմիցս քննադատել է Բայդենի վարչակազմի քաղաքականությունը:

Fox Business-ին տված հարցազրույցում նա քննադատել է Բայդենի վարչակազմին Աֆղանստանից զորքերի դուրսբերման հարցում՝ ասելով, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն առաջնորդվում է նրանով, թե ինչպես է ԱՄՆ-ն հաղթահարում իրավիճակը։ «Եվ նա նայում է, թե ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում, ինչպես մենք հեռացանք»,- ասել է Թրամփը։ «Նա տեսավ, թե ինչպես մենք հեռացանք Աֆղանստանից՝ հետեւում թողնելով 85 միլիարդ դոլար եւ մահ, այնտեղ թողեցինք ամերիկացի քաղաքացիներին, ովքեր դեռ փորձում են դուրս գալ այնտեղից: Եւ նա տեսնում է դա, եւ դա նրա հնարավորությունն է անելու այն, ինչ ուզում է… Չինաստանը ցանկանում էր դա անել տասնամյակներ շարունակ»,- հավելել է նա ավելի ուշ:

ԱՄՆ պատվիրակությունը՝ գլխավոր շտաբների միացյալ շտաբի պետերի նախկին նախագահ, գեներալ Մայք Մալենի գլխավորությամբ, այս շաբաթ այցելում է Թայվան՝ նախագահ Ցայ Ինվենի եւ Թայվանի այլ պաշտոնյաների հետ հանդիպելու համար եւ ցույց տալու իրենց աջակցությունը կղզուն: Պլանավորված այցը քննադատության է արժանացել Պեկինի կողմից: