«Էդ հարցը ես իրան ուղղելու եմ, թե «թալանչի»-ն ում էր վերաբերում, եթե ինձ, ապա մեր հարաբերությունները մենք կպարզենք դատարանում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Ես օգոստոսի երկուսից որևէ առնչություն էդ հիմնարկի հետ չունեմ, ինչ վերաբերում է փայամասին, հոգնել եմ ասելուց, որ երբևիցե չեմ ունեցել որևէ փայամաս նշված հիմնարկում»,- ԶՊՄԿ-ի մասին՝ ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարեց․ «․․․ հենա, Սյունիքի մասին խոսողները․ գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին, 15 միլիարդ էլ վճարեցին պետական բյուջե, էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, ա՛յ թալանչիներ»։