Հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Առաջին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, իսկ 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Արցախը զրկված է գազամատակարարումից՝ գազատարի վնասման պատճառով։ Խողովակի վնասված մասը գտնվում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել։