«Հրապարակը» գրում է. «Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հավակնում է պատմության մեջ մնալ կենդանության օրոք կանգնեցված իր կիսանդրիով։ Համագյուղացիները ցանկություն ունեն «վաստակաշատ» գիտնականի արձանը կանգնեցնել հարազատ հողում։ Նշենք, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում։ Թեև այստեղ բնակչությունը քիչ է, ու գյուղն էլ ամայացած, բայց համագյուղացիները երախտավորի արձանը կանգնեցնելու հարցում վճռական են։

Թե երբ այն կավարտվի, դժվարանում են նշել։ Իհարկե, եթե մեզանում թաղապետների արձաններ են կանգնեցնում, ինչպես Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի կիսանդրին կանգնեցրին, ԳԱԱ նախագահի արձանը կանգնեցնելը կարելի է մշակութային կարևոր իրադարձություն համարել, անկախ նրանից, թե Ռադիկ Մարտիրոսյանի օրոք Գիտությունների ակադեմիան ինչպիսի հետընթաց է ապրել»,– գրում է թերթը։