Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ որոշ տվյալների թուրքը Փառուխում տվել է 40 զոհ։ Այսինքն ստացվում է, որ թուրքերը բայրակթառի հետ միասին հայերի դեմ մարտի դուրս գալով կորուստների հարաբերակցությունը լինում է մոտ 1/10։
Այ սրա համար է ալիևը շարունակում մեզնից վախենալ, և շատ ճիշտ է անում։
Մենք ունենք պատերազմ հաղթելու ամենակարևոր ռեսուրսը՝ մարտունակ զինվորականությունը։ Եթե սրան ավելացնենք մնացած ռեսուրսները՝ կազմակերպվածությունը և ֆինանսը, ապա հաղթական մարտը վարելը կարող ենք մաշտաբայնացնել և արդեն դառնալ հաղթող ամբողջ պատերազմի մակարդակով։