Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո սպասվում է անձրև:

Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 8-ին, 11-12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:

Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 8-ին, 11-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ին ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: