Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը:

Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ: