Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:

Հիշեցնենք՝ փետրվարին նա բերման էր ենթարկվել՝ թմրամիջոց պահելու կասկածանքով, մարտին խուզարկություն էր իրականացվել նրա տանը, որտեղ հայտնաբերվել էր հաշիշ: