Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր միջոցառումների փաթեթի շրջանակներում պատժամիջոցներ է սահմանել «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկու չափահաս դստրերի» նկատմամբ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնյաներին։

ԵՄ-ն Մարիա Վորոնցովային եւ Կատերինա Տիխոնովային ներառել է ակտիվների սառեցման եւ ուղեւորությունների արգելքների ենթարկված անձանց թարմացված ցուցակում:


Ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներից բացի, ԵՄ-ն հաստատել է նաեւ ածխի ներմուծման էմբարգոն: Դրանք կլինեն ԵՄ առաջին պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի եկամտաբեր էներգետիկ ոլորտին, որը տարեկան 4 միլիարդ եվրո է գնահատվում: