Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ՌԴ խաղաղապահների կողմից ԱԺ ընդդիմադիր պատգամավորների Արցախ մուտքն արգելելու հետ կապված ինչ միջոցներ են ձեռք առնվել՝ ԱԳ հայտարարությունից բացի։

«Այն պահից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք ձեռնարկել ենք գործողություններ՝ կապի մեջ ենք եղել և՛ ԼՂ իշխանություների հետ, և՛ ՌԴ իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով։ Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատագամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով»,- պատասխանեց Միրզոյանը։

«Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա այն հստակորեն արտացոլված է ԱԳ հայտարարության մեջ»,- հավելեց նախարարը։