«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019-ից սկսած 10-ը լավագույն մարզիկներին տրվող 5 մլն դրամ գումարը երկրաչափական ռեգրեսով նվազում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սպորտի ոլորտի լավագույններին տրվող 5 մլն դրամը տարեցտարի նվազել է մինչեւ 3 մլն:

«2020-ին, կորոնավիրուսային համավարկով պայմանավորված, 10 լավագույն մարզիկներին պարգեւատրելու միջոցառումը տեղի չունեցավ, 2021-ին գումարը մասնակի՝ պահումով տվեցին, ու մարզիկները ոչ թե 5 մլն, այլ 3 մլն 900 հազար դրամ ստացան,- փոխանցեց սպորտաշխարհին մոտ կանգնած մեր զրուցակիցն՝ ավելացնելով։- Այժմ էլ պարզվում է, որ այդ գումարից 700 հազար դրամ էլ մարզիկները պետք է իրենց մարզիչներին ու բժիշկներին վճարեն, ոպեսզի նրանք էլ պարգեւատրվեն կամ հավելավճար ստանան:

Ստացվում է՝ պետությունն իբրեւ թե խարխուսում է մարզիկներին, բարձրագոչում, թե 5 միլիոնական դրամ է տալիս 10-ը լավագույններին, բայց մարզիկն իրականում 3 միլիոնի չափ գումար է ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը ԿԳՄՍ-ն հաստատեց՝ ասելով. «Այո, այդ 5 միլիոնից 1 միլիոն պետք է հատկացվեր մարզական շտաբին»:
«Առանց կառավարության որոշման, որեւէ իրավական հիմքի, նախարարության ուղղակի հրահանգով, նախարարությունն իրավունք չուներ ինքնագլուխ որոշելու, որ տքնաջանորեն, զօրուգիշեր մարզվող ու Հայաստանի անունն աշխարհով մեկ բարձր պահող մարզիկների պարգեւավճարներից կարող է գումար պահել»,- սրտնեղեց մեր զրուցակիցը:

Փաստ է, սակայն, որ պետությունն իր վերաբերմունքով վիրավորոմ է պրոֆեսիոնալ մարզիկներին:


Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում