ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին, որով Սիրիայում ռազմական միջամտություն է նախատեսվում: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:

10 սենատորներ կողմ են քվեարկել ծրագրին, իսկ հանձնաժողովի 7 անդամներ դեմ են եղել:

Սենատն ամբողջական կազմով նախագիծը կքննարկի սեպտեմբերի 9-ից ոչ շուտ, երբ ԱՄՆ Կոնգրեսը ամառային դադարից հետո կվերսկսի իր աշխատանքները: