Մեր ազգը պիտի հասկանա ինչա կատարվում իրա հետ․ իշխանությունը խոչընդոտում է գերիների վերադարձին. Արսեն Ղուկասյան

«Մենք չէինք պարտվի, եթե դավաճանություն չլիներ: Եվ դրա բազմաթիվ փաստերը կան: Ես անձամբ եմ այդ ամենը տեսել՝ ոնց են թուրքերը գալիս, ոնց դուք չեք խփում…

Այդ մասով հայտարարություն եմ տվել դատախազությունում»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Անդրադառնալով գերիների ու անհետ կորածների հարցին՝ Ա. Ղուկասյանն ասել է.

«Ես երեկ իմացել եմ, որ անգամ այն կազմակերպությունները, որոնք փորձում են ինչ-որ ելքեր գտնել միջազգային կառույցների միջոցով՝ Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու համար, մեր իշխանությունը գոնե օգնի, հակառակը՝ խոչընդոտում է»: