Եվրոպան կախված է ՌԴ գազից, բայց Ֆրանսիան դրա կարիքը չունի, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ France 5 հեռուստաալիքի եթերում։ «Մենք աշխատում ենք՝ այն այլ տեղից գնելու համար»,- ասել է Մակրոնը: Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել՝ Ռուսաստանին ստիպելու դադարեցնել ռազմական գործողությունն Ուկրաինայում, այդ թվում՝ էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա։