ԱՄՆ Պետդեպարտամենտն ուսումնասիրում է՝ Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր ճանաչելու հնարավորությունը, CNN-ի եթերում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Հեռուստաալիքը հավելում է, որ գերատեսչությունը դիտարկում է բոլոր հասանելի գործիքները՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում, այդ թվում՝ «ահաբեկչության հովանավոր» հայտարարելու հնարավորությունը։ Գործընթացը կարող է տևել շաբաթներ, հայտնել է CNN-ի աղբյուրը: