«Կցանկանայի, որ 2018-ի պահանջատեր ժողովուրդը նույն պահանջատիրությամբ այսօր էլ հանդես գար»,- այսօր՝ ջահերով երթին միանալիս լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել, չէ՞ ․․․ Ցավոք սրտի, այն ժամանակվա ոգևորությունն այսօր վերածվել է հիասթափության»,- նկատեց նա։