«Խաղաղ քաղաքացիների մահը զորքերի շփման գծում մեծ ողբերգություն է»,- այս մասին լրգարողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

«Այդ պատճառով մենք կարծում ենք, որ հակամարտությունը չի կարող տևել երկար և պետք է լուծվի ինչքան հնարավոր է շուտ: Կտրականապես հայտարարում ենք, որ խաղաղ քաղաքացիների մահը երկու կողմից էլ անընդունելի է»,- հայտարարել է Մորնինգսթարը: Այս մասին հաղորդում է АПА գործակալությունը
Դեսպանը նաև պատմել է նորանշանակ ամերիկացի համանախագահի` տարածաշրջան այցի մասին «Մենք անհամբերատարությամբ սպասում ենք Հարավային Կովկաս նրա ժամանմանը: Ես շատ լավ գիտեմ նրան: Նա շատ փորձառու դիվանագետ է: Քանի որ Ջեյմս Ուորլիքը շատ կրեատիվ մարդ է, ես համոզված եմ, որ նա իր նոր մտքերով ներդրում կունենա տեղի ունեցող գործընթացների մեջ»: