Թուրքիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելուց հետո Կարո Փայլանը բազմաթիվ սպառնալիքներ է ստանում։

Թուրքական Diken–ի հետ զրույցում Կարո Փայլանը նշել է, որ թուրք ազգայնական «Լավ» կուսակցության կին առաջնորդ Մերալ Աքշեները Twıtter–ում իրեն թիրախավորել է ազգայնամոլների առաջ։ «Մերալ Աքշեներն ինձ նետեց գայլերի սեղանին»,–ասել է Կարո Փայլանը՝ շեշտելով, որ Մերալ Աքշեները կարող էր ուղղակի քննադատել իր օրինագիծը, սակայն իրեն ազգայնականների համար թիրախ դարձնելն անթույլատրելի է։


Նշենք, որ Կարո Փայլանը ապրիլի 24–ից առաջ Թուրքիայի խորհրդարանին էր ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ, որը սակայն խորհրդարանը չէր ընդունել։