Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ Սարավանի լեռնանցքում, Սիսիանի տարածաշրջանում՝ «Զանգեր» կոչվող հատվածում, դեպի Գորայք տանող ճանապարհին, ձյուն է տեղում։

«Հորդորում ենք տվյալ հատվածներում երթևեկելիս լինել ուշադիր։

Կապալառու կազմակերպությունը կատարում է ճանապարհի սպասարկման աշխատանքներ»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։