«Որ փոքր էի, չէի պատկերացնում, որ կմեծանամ, մի օր Արտաշես Գեղամյանին կմեկնաբանեմ»,- ասել է ԼՀԿ ղեկավար, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Արտաշես Գեղամյանի՝ «իշխանականները սատանիստներ են, օրը կգա՝ բոլորս կհամոզվենք դրանում» արտահայտությանը: «Դա քաղաքական հռետորաբանությո՞ւն է, թե՞ ոչ, ես կարող եմ մեկնաբանել քաղաքական խոսքը: Ենթադրում եմ՝ հոգևոր աշխարհի դաշտից է, եթե այդպես է, Գեղամյանն աչքի չի ընկել իր հավատքով: Եթե դարձի է եկել ի շրջան Հայ առաքելական սուրբ եկեղեցու, այլ հարց է»,- նշել է Մարուքյանը: «Սա մեզ համար հաղթանակի օր է, կսկիծի օր է, տխրության օր է, Արտաշես Գեղամյանով էս օրը հարամում եք, որ ի՞նչ անեք»,- հավելել է նախկին պատգամավորը: