Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ողբերգության հետևանքով մահացած, սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանն է:

Լոռու մարզային փրկարարական վարչությունից 1or.am-ին հայտնեցին, որ նկարահանում իրականացնելու ժամանակ նավակը շրջվել է, և քաղաքացին ընկել է գետը, խեղդվել: Մահն արձանագրվել է հիվանդանոցում, բայց քաղաքացին գետից դուրս բերելու պահին արդեն անգիտակից է եղել: