Զոհված զինծառայողների ծնողները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, քանի որ դատախազը դատական նիստին չի ներկայացել։

«Ոչ մի պարզաբանում չի հնչեցվել։ Շատ անհարգալից է եղել մեր նկատմամբ վերաբերմունքը։ Դատախազը ներկա չէ և նիստը հետաձգվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «5165» շարժման առաջնորդ, զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը։

Նա նշեց, որ դատախազին զանգ տալու և կանչելու պահանջին ի պատասխան՝ ոչ մի պատասխան չի հնչել։

«Կարեն Բիշարյան անունով դատավորն ուղղակի վեր կացավ և դուրս եկավ»,- նշեց Տոնոյանը։