«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները պակասել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ թռչնամսի արտադրության ծավալներն են ավելացել 8.9 անգամ: Ի դեպ, թռչնամսի արտադրության ծավալները սկսել են աճել 2020 թվականից հետո, երբ Հայաստանի թռչնաբուծարանները չէին կարողանում թռչուն ներմուծել, քանի որ մի շարք երկրների կողմից սահմանափակվել էր դրանց արտահանումը։

Նշենք, որ հավերի գլխաքանակն այժմ գերազանցում է 4 միլիոնը, փոխարենը խոզի, ոչխարի եւ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները նվազել են: Խոզի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, զգալի պակասել են (5.2 տոկոսով): Ոչխարի մսի արտադրության ծավալները նվազել են 17.3 տոկոսով:

Նշենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները պակասել են 10.8 տոկոսով: Նշենք, որ անասնագլխաքանակը եւս կրճատվել է։ Օրինակ՝ Արցախի Հանրապետությունից Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուն բերվեց, որը մորթվեց, քանի որ անասնակերը չէր բավարարում։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում