«Դիմադրության» շարժման մասնակիցները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր են իրականացնում Երեւանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Բազմաթիվ փողոցներ են փակվել:

Նախօրեին «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին երթեւեկությունը կազմակերպպել 15 կմ/ժ արագությամբ, դրանով եւս մեկ անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով:


Այսօր երեկոյան հանրահավաքի մասին հստակ ինֆորմացիա չկա, օրվա ընթացքում կհայտնեն: