Ներկա պայմաններում անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետներում «կանաչ միջանցք» ձեւավորել՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով զրույցում։

«Ներկա իրավիճակում միջազգային հանրությունը պետք է հնարավորինս շուտ նպաստի հրադադարի հաստատմանը, որպեսզի կանաչ միջանցք ապահովի Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար»,- ասել է դիվանագետը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։


Նրա խոսքով՝ Չինաստանը երբեք մի կողմ չի կանգնում միջազգային հանրությանը հուզող հարցերին անդրադառնալիս։ Նա պատրաստակամություն է հայտնել հացահատիկի արտահանման հարցում կապ պահպանել բոլոր կողմերի հետ։