Ընթացիկ տարվա հունվար-մարտին Թուրքիան Ադրբեջանից 2305.42 մլն խմ գազ է ներկրել, ինչը տարեկան կտրվածքով պակաս է 27 տոկոսով։

Թուրքիան 2021 թ. հունվար-մարտին Ադրբեջանից 3157.97 մլն խմ գազ է ստացել, հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը (EPDK): Ադրբեջանը հաշվետու ժամանակահատվածում Թուրքիա գազի ընդհանուր ներմուծման ծավալով երրորդ տեղն է զբաղեցրել` Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից հետո: Անցյալ տարի Թուրքիան Ադրբեջանից 8820.46 մլն խմ գազ է ներկրել, ինչը 24 տոկոսով պակաս է 2020 թ. ցուցանիշից: