Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի, մայիսի 30-ին, պաշտոններից ազատել է հինգ գեներալներիի եւ ոստիկանության մեկ գնդապետի։ Այս մասին հայտնի է դարձել հրամանագրի քաղվածքից, որի պատճենը РБК-ի տրամադրության տակ է հայտնվել։ Դրա իսկությունը հաստատել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը։

Պետության ղեկավարը պաշտոնից ազատել է Վլադիմիրի մարզի ՆԳՆ վարչության պետ Վասիլի Կուկուշկինին, Ալթայի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Լաասին, Յարոսլավլի շրջանի ՆԳՆ վարչության պետ, գեներալ-մայոր գեներալ-մայոր Անդրեյ Լիպիլինին, ՆԳՆ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ուդովենկոյին եւ ՆԳՆ նյութատեխնիկական ապահովման եւ բժշկական աջակցության վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Յուրի Ինստրանկինին։ Բացի այդ, նախագահը ոստիկանության գնդապետ Էմիլ Մուսինին ազատել է Ներքին գործերի նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։

РБК-ի զրուցակիցը գեներալների ու ոստիկանության գնդապետի պաշտոնանկությունը բացատրել է գերատեսչությունում աշխատողների ստանդարտ ռոտացիայով։

Նշվում է նաեւ, որ Պուտինը Յարոսլավլի մարզի ՆԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակել է ոստիկանության գնդապետ Ալեքսեյ Շկոլկինին, որը մինչ այժմ Օդինցովոյի ՆԳՆ վարչության պետն էր։