Մինչև առքուվաճառքն անկանխիկ եղանակով իրականացնելու մասին օրենքի ընդունումը, ինչն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից, կառավարությունը նախ պետք է մտածեր դրանից բխող բոլոր տեսակի խոչընդոտների վերացման մասին։ Դրանցից մեկն, օրինակ, ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի այն է, որ խանութներ կարող են լինել որ նոր տեսակի ՀԴՄ սարքեր կամ գումարն անկանխիկացնող հատուկ տերմինալներ չունենան, որ գնորդը կարողանա ձեռքի կանխիկ գումարը քարտի վրա փոխանցել ու գնում կատարել։ Ըստ կառավարության՝ նման սարքերը վաղուց Հայաստանում պետք է լինեն, բայց մինչ օրս դրանք տեղ չեն հասել, իսկ եթե գումարն անկախիկացնող սարքեր չլինեն, ապա դա խոչընդոտելու ու հավելյալ խնդիրներ է ստեղծելու թե՛ քաղաքացու, թե՛ վաճառողների համար։

Պարսյանի կարծիքով՝ այս օրենքը հավելյալ ծախսեր է ստեղծելու փոքր ու միջին բիզնեսի համար, ինչ-որ առումով՝ գուցե խոչընդոտելու է։ Դրա օրինակներից է դրսից ներկրվող, այնուհետ վաճառվող մեքենաների առքուվաճառքը, որ փաստորեն հետայսու դրանից ստացվող գումարը պարտադիր պետք է մուտք արվի բանկային հաշվի վրա, իսկ դա ինքնին հավելյալ խնդիր է։