«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Շոր-Շոր» ջրաղբյուրի պոմպակայանի էլեկտրական ենթակայանի՝ կայծակից վթարվելու պատճառով ս.թ հունիսի 7-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1, 2, 3, 4 բնակելի զանգվածներ, Դավթաշեն գյուղի 1-10 փողոցներ, Փիրումյան, Միկոյան, Սասնա-Ծռեր փողոցներ, Եղվարդի խճուղի, «Ձոր 1, 2» թաղամասեր, Արմենիա հեռուստաընկերություն,


Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի և Մարգարյան փողոցներ՝ նրբանցքներով, Ալիխանյան Եղբայրների, Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան, Շիրազ, Մազմանյան, Չաուշի փողոցներ, Բաշինջաղյան փողոց և փակուղի, Հալաբյան 41-65 շենքեր, Բաշինջաղյան 6, 159-191, 194 շենքեր, Բաշինջաղյան 1-ին և 2-րդ նրբանցքներ, Արմենիա Բժշկական կենտրոն, Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1, Սիլիկյան և «Հույսի ավան» թաղամասեր,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ «Հաղթանակ» թաղամաս,

Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: