Ռուսաստանը համաձայն է անվտանգության երաշխիքներ տալ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով նավերի դուրսբերման երթուղիների համար, եթե ուկրաինական կողմը ջրային տարածքի ականազերծման գնա։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք երաշխավորում ենք այդպիսի երթուղիների անվտանգությունը եւ երաշխավորում ենք, որ երբ եւ եթե Ուկրաինան ականազերծման գնա եւ թույլ տա նավերը դուրս բերել նավահանգիստներից, մենք այս իրավիճակը չենք օգտագործի ի օգուտ հատուկ ռազմական օպերացիայի։ Դրանք Ռուսաստանի նախագահի [Վլադիմիր Պուտինի] երաշխիքներն են, մենք պատրաստ ենք այս կամ այն ​​կերպ ձեւակերպել դրանք»,- ասել է նախարարը։