«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող, քանդակագործ Արմեն Սամվելյանի արվեստանոցում ծանոթացանք Հիսուս Քրիստոսի արձանի գրեթե վերջնական տարբերակին: Տպավորությունները խիստ դրական են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Արձանի կառուցման և տեղադրման աշխատանքներն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վստահ եմ, տեղադրումից հետո Փրկչի արձանը աշխարհի բոլոր հայերի, բոլոր քրիստոնյաների միավորման ուխտատեղի է դառնալու»,-հավելել է նա: