Արմավիրի մարզում, հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 52-ամյա Արմեն Տ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։