Հունիսի 10-ին Բլագովեշչենսկում բացվել է Ռուսաստանի և Չինաստանի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը: Այն կապահովի բեռնափոխադրումներն Ամուր գետով՝ Բլագովեշչենսկից (ՌԴ) –Հեյհե (Չինաստան):

«Այն Ռուսաստանի և Չինաստանի ժողովուրդներին կապող բարեկամության ևս մեկ թել կդառնա»,-ասել է փոխվարչապետ, Հեռավոր Արևելքում ՌԴ նախագահի մշտական ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը:

Կամուրջով անցել են առաջին 8 ռուսական բեռնատարները, չինական կողմից նույնպես ճանապարհ է ընկել 8 բեռնատար, որոնք Ռուսաստան են տեղափոխում անվադողեր և էլեկտրասարքավորումների բաղադրիչ մասեր:

Մոսկվան ու Պեկինը Ամուր գետի վրայով կամուրջ կառուցելու հարցում պայմանավորվածություն էին ձեռք բերել 2013 թվականին, մեկ տարի անց սկսվել էր շինարարությունը: Կամրջի երկարությունը կազմում է ավելի քան 2.2կմ, 309 մետրը գտնվում է ռուսական կողմում: