Մոսկվայում մեղուների պարսը փաթաթվել է առաքչի հեծանվի շուրջ: Տեսանյութը ֆիքսվել է հեռախոսով և հրապարակվել «Москва с огоньком». կայքի Telegram ալիքում:

Ըստ աղբյուրի՝ առաքիչը թողել է իր փոխադրամիջոցը պատվերը հասցնելու համար։ Մի քանի րոպեում նրա հեծանվի վրա միջատների պարս է գոյացել, որից առաքիչն ալերգիա է ունեցել, կանչել են փրկարարներ, սակայն նրանք չեն կարողացել «գլուխ հանել» միջատներից։ Հետո աշխատակիցները զանգահարել են մեղուներ վաճառող խանութ, սակայն նրանք ևս հրաժարվել են օգնել։ Հեռախոսազրույցը լսել է խանութի այցելուն, ով պարզվել է, որ Դոնսկոյ վանքի մեղվանոցի մասնագետն է։ Տղամարդը օգնության է հասել, մեղուներին հավաքել տարայի մեջ ու տեղափոխել մեղվանոց։