Օգտատեր Վահե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հատ շան տղա թուրք էի բռնել սոց ցանցերից մեկում, որի հիմնական ասելիքը հետևյալում էր. «Բռատ (հա, հենց տենց էլ դիմում էր, իսկ իմ մատները չէր գնում նույնը տպել իր հասցեին, չնայած պահպանում էի բարեկրթության կանոնները) դուք պարտվել եք պատերազմում, եկեք համակերպվեք ու խաղաղ ապրենք իրար հետ։ Դուք կարաք գաք Շուշի, Շամքոր ու Բաքու, մենք էլ Մասիս, Կռասնասելսկ (չգիտեր, որ քաղաքի անունը վաղուց Ճամբարակ ա) ու Երևան»: Ասում էր վրացիքի ու պարսիկների հետ (թուրքերի անունը չի տալիս) մեր տարածաշրջանն աշխարհի ամենաանվտանգ վայրը սարքենք...
Ասում եմ՝ բոզի տղա (մտքումս իհարկե) բա ինչի նույն բանը մի երկու տարի առաջ չէիք առաջարկում, երբ պարտվածը դուք էիք, բա համակերպվեիք, մենք անարյուն կվերադարձնեինք հինգ շրջանները, դուք էլ Շահումյանը, Մարտակերտ-Մարտունու ձեր վերահսկողության տակ գտնվող հատվածները... Կապրեինք էլի, ոնց դու ես ասում...
Ստեղ ավարտվեց դրա «բռատությունը», քրֆեց ու բլոկեց...
Գրում էր վարժ ու մաքուր ռուսերենով։ Չգիտեմ ինչու ինձ թվում ա, որ ես առաջինը չէի ու հատուկ խումբ ա գործում մեր միամիտ հայրենակիցներին գլխի տակ փափուկ բարձ դնելու նպատակով...
Մի խոսքով զգույշ եղեք»: