ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը հասկանում է այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում և շահագրգռված է իրավիճակի կայունացմամբ, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք վճռական ենք՝ զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները: Շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի զարգացում»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ «Մենք գնահատում ենք դա»,- ասել է Պուտինը։