ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. ««Այս երիտասարդի համար երկու նորություն ունեմ` երկուսն էլ վատ

Մի երկու ամիս առաջ ես գրել էի, որ Վանեցյանի գլխավորած գումարտակը պատերազմի ժամանակ փախել է։ Այդ անձանց քրեական հետապնդումից փրկեց այն, որ ֆորմալ առումով, իրենց վրա, որպես սուբեկտ, չէր տարածվում Քրեական օրենսգրքի դասալքության հոդվածը։

Իմ այդ հայտարարությանն ի պատասխան, նախկին ԱԱԾ պետի գրպանի խոսափողը հայտարարել էր, որ ինձ քարշ կտան դատարաններ։ Ընդորում, դա արել էր իմ հասցեին վիրավորական արտահայտություններով։

Այսպիսով, առաջին վատ լուրն այն է, որ այս երիտասարդը ստեց ու այդպես էլ դատի չտվեց։ Ես քիչ մը ափսոսում եմ դրա համար, քանի որ դատարանում մտադիր էի ապացուցել խոսքերիս ճշմարտացիությունը (որ այլևս մեծ-մեծ չխոսեն)։

Իսկ երկրորդ վատ լուրն այն է, որ ես եմ իրեն դատի տվել` ինձ վիրավորելու համար։ Չգիտեմ, ինքն է բարոյական վնասի հատուցումը վճարելու, թե իր շեֆը, բայց վճարելու են ու ներողություն են խնդրելու»։